Հայաշատ Հալեպում նախօրեին զինված ահաբեկչական խմբավորումներն ավելի քան 200 հրթիռներ են արձակել Հալեպի Համդանիե, Նոր Հալեպ և Մաքրամիե բնակելի թաղամասերի վրա:
Այս մասին տեղեկացնում է «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը: Հրթիռներ ընկնելու հետևանքով 20 մարդ է զոհվել, 100-ից ավելին վիրավորվել են: Վիրավորն երի մեծամասնությունը կանայք ու երեխաներ են:
Հալեպում ջրամատակարարումը կրկին դադարեցված է, իսկ էլեկտրականությունը մեկ ժամով է միանում: Համացանցը շարունակում է չգործել, նաև վառելանյութի տագնապ կա: