Ադրբեջանի մայրքաղաք Բաքվի կենտրոնում՝ Գեղարվեստի ակադեմիայի շենքի դեմաց, նախօրեին ինքնահրկիզման փորձ է կատարվել, հաղորդում է «Վեստի» գործակալությունը:
Կինը ի նշան բողոքի բենզին է լցրել իր վրա՝ փորձելով ինքնահրկիզվել: Բարեբախտաբար, անցորդները թույլ չեն տվել նման քայլ կատարել:
Հետո պարզվել է, որ կինը ակադեմիայում աշխատում էր որպես հավաքարարուհի, սակայն նրան աշխատանքից հեռացրել են:
Կորցնելով երեխաներին կերակրելու միակ միջոցից` հուսահատությունից փորձել է ինքնահրկիզվել: