Հասարակություն 

Պուտինի փոխարեն Էլթոն Ջոնը շփվել է հեռախոսային խուլիգանների հետ

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի անունից հեռախոսով զրուցել են հեռախոսային խուլիգանները:

Երգիչը վստահ է եղել, որ շփվել է Վլադիմիր Պուտինի հետ և նույնիսկ շնորհակալություն հայտնել, գրում է Vesti.ru-ն:

Պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել հայտնի հեռախոսային խուլիգաններ Վլադիմիր Կրասնովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Lexus):

«Ալեքսեյը շատ լավ անգլերեն է խոսում, դրա համար էլ նաև Դմիտրի Պեսկով է ներկայացել և թարգմանել մեր զրույցը: Իսկ Վլադիմիր Պուտինը ես էի: Էլթոն Ջոնին զանգահարել եմ Մոսկվայի ժամանակով` 17:30-ին: Այդ պահին նա Լոնդոնում էր` իր ձայնագրման ստուդիայում»,- ասել է Կրասնովը:

Նա խոստովանել է, որ այս գաղափարն իր մոտ ծագել է այն բանից հետո, երբ Էլթոն Ջոնը հայտարարել է Պուտինի հետ հանդիպելու ցանկության մասին:

Կրասնովի խոսքերով` զրույցի վերջում Էլթոն Ջոնն ասել է, որ դա իր կյանքում ամենալավ հեռախոսազրույցն էր:

Նույն շարքից