Եվրամիության նախարարները համաձայնության չեն եկել ներգաղթյալների տեղաբաշխման հարցում:
Նախօրեին ԵՄ երկրների արդարադատության ու ՆԳ նախարարների հատուկ արտահերթ նիստն ավարտվել է անարդյունք: Նրա մասնակիցները չեն կարողացել որոշում կայացնել, թե ինչպես կարելի է տեղաբաշխել արդեն Եվրոպա ժամանած 120 հազար ներգաղթյալների ու ինչպես վարվել նոր ժամանողների հետ:
Որոշման կայացումը երկարաձգվել է մեկ ամսով, իսկ հոկտեմբերին պետք է հարցը վերջնական լուծում ստանա: Թաքնվելով դեմոկրատական պրոցեդուրաների քողի ներքո, նախարարները անընդունակ են նույնիսկ մտածել ու ելքեր առաջարկել՝ առաջնորդվելով այն համոզմամբ, որ ժամանակը կորոշի ամեն բան:
Սակայն նրանցից առավե խիզախները փորձել են իրերն իրենց անունով վկայակոչել: Այսպես Լյուքսեմբուրգի ներկայացուցիչ Ժան Ասելբորնը նշել է, որ նույնիսկ փոքրիկ Լյուքսեմբուրգն ի վիճակի է ընդունել մի քանի հարյուր միգրանտի, ուստի դա կարող են իրագործել նաեւ Լեհաստանը, Չեխիան կամ Սլովակիան:
Ակնհայտ է, որ ուրոշման կայացումը երկարաձգելով, նախարարները հույս ունեն, որ ԵՄ-ում առավել ուշ ներգրավված պետությունները կհաղթահարեն արգելքներն ու միգրանտների մեծ մասին կտեղավորեն Արեւլյան եվրոպայի երկրներում ու կհամոզեն իրենց քաղաքացիներին չխոչնդոտել գործընթացին: