Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանում Սիրիայի դեսպանը հերքել է Լաթաքիայում ռուսական զորքերի ներկայության մասին շրջանառվող լուրերը

Ռուսական զորքերը չեն մասնակցում Սիրիայում ծավալվող ռազմական գործողություններին: Այս մասին հայտնել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը, նշելով, որ Սիրիան միջազգային իրավունքի նորմերից առաջնորդվելով ու միջպետական համաձայնագրերի շրջանակում Ռուսաստանից ստանում է ռազմական օժանդակություն:

Նրա խոսքերով, ԱՄՆ պնդումները Լաթաքիայում ռուսական զորքերի ներկայության մասին պրովոկացիոն բնույթ են կրում ու պատրվակ են Սիրիայի դեմ նոր սադրանքներ հրահրելու ճանապարհին: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:

Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դեվիսը հայտարարել էր, որ Ռուսաստանը Լաթաքիայում ձեռնամուխ է եղել ռազմաբազայի կառուցման աշխատանքներին, իսկ արեւմտյան լրատվամիջոցները հայտնել էին 7 ռուսական տանկերի ներկայության մասին:

Միաժամանակ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բազմիցս հայտարարել է, որ Սիրիայի ու Ռուսաստանի ռազմա-տեխնիկական համագործակցությունը իրականացվում է ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում:

Նույն շարքից