Բրիտանական կողմը տեղեկացված է, որ Ռուսաստանը ռազմական տեխնիկա ու սպառազինություն է տրամադրում Սիրիային: Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարությունում, որտեղ նշվում է որ Բաշար Ասադի վարչախմբին տրամադրվող յուրաքանչյուր օժանդակություն կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Բրիտանիայի համոզմամբ Բաշար Ասադը չի կարող հանդիսանալ դաշնակից ԻՊ խմբավորման դեմ պայքարում, քանի որ հանդիսանում է տարածաշրջանում ճգնաժամի հիմնական պատասխանատուն:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը հավատարիմ մնալով միջազգային նորմերին, շարունակելու է Սիրիայի հետ ռազմա-տեխնիկական համագործակցությունն ու աշխարհի բոլոր երկրների կոչ էր արել ներգրավվել ահաբեկչության դեմ պայքարին:
Սակայն բրիտանացիները գտնում են, որ հենց Բաշար Ասադի վարչախումբն է ռմբակոծում սեփական ժողովրդին ու ստիպում նրան բռնել գաղթի ճամփան, ուստի Ասադը համար մեկ չարիքն է սիրիական ճգնաժամի հաղթահարման ճանապարհին, ում անհրաժեշտ է արմատախիլ անել: