Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու միլիարդատեր Դոնալդ Թրամպը բանավեճերի ընթացքում հայտարարել է, որ եթե ինքը ԱՄՆ նախագահ ընտրվի, ապա կկարողանա «լեզու գտնել» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Ես կարող էի լեզու գտնել Պուտինի հետ»,- ասել է միլիարդատերը ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել Սիրիայի նախագահ Բաշար Աասադի ռեժիմին Մոսկվայի ցուցաբերած ռազմական օգնության կապակցությամբ: