Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումներն ավարտելու համար Ազգային ժողովն արտահերթ չորս նիստ կհրավիրի։
Այս մասին այսօր` սեպտեմբերի 17–ին, ԱԺ հերթական նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` նշելով, որ այս պահին ստորագրահավաք է ընթանում արտահերթ նիստ հրավիրելու համար։
Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ արտահերթ նիստ կմենկարկի վաղը` ժամը 11-ին, եւ պատգամավորներին կոչ արեց մասնակցել ստորագրահավաքին։