Քաղաքական Միջազգային 

Բուրկինա-Ֆասոյում ձերբակալվել են երկրի նախագահն ու նախարարները

Բուրկինա Ֆասոյի Զինված ուժերի ներկայացուցիչները հայտարարություն են տարածել նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միշել Կաֆանդոյին իշխանազրկելու մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ռազմական հանձնաժողովը մտադիր է ընտրություններ անցկացնել»,- հայտարարել են ուժայինները տեղական հեռուստաընկերության եթերում։

Նախկին նախագահ Բլեզ Կոմպամորեի նկատմամբ չեզոք տրամադրված նախագահի գվարդիայի անդամները հայտարարել են, որ նախագահի ժ. Պ տապալմամբ իր լիազորությունները վայր է դնում նաեւ ժամանակավոր կառավարությունը։

Նույն շարքից