Օդեսայի շրջանային պետադմինիստրացիայի ղեկավար Միխայիլ Սահակաշվիլին համարում է, որ ուկրաինացի օլիգարխները «վախկոտ են, բայց կարողանում են վախեցնել»: Այդ մասին նա ասել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում:
«Մեկն ուղղակի ասել է. «Նրան պետք է թունավորելով սպանել, ինչպես կատաղած շանը»: Չգիտեմ, այդ խոսքերին պետք է որպես սպառնալիք վերաբերվեմ, թե ոչ»,- հայտարարել է Սահակաշվիլին՝ նկատի ունենալով օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու արտահայտությունները, ով քաղաքական գործչին «առանց դնչկալի շուն» էր անվանել:
Սահակաշվիլին նաև նշել է, որ եթե տվյալ արտահայտությունը սպառնալիք համարի ու փոխի իր գործելաոճը՝ ապա օլիգարխները կհաղթեն: