Հասարակություն 

Իրաքում ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 13 մարդ

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում երկու պայթյուն է որոտացել, որի հետեւանքով մահացել է առնվազն 13 մարդ, վիրավորվել է 69 մարդ, հաղորդում է Al Sumaria հեռուստաալիքը:

««մահապարտի գոտիով» երկու ահաբեկիչներ պայթեցրել են իրենց այսօր առավոտյան Բաղդադի կենտրոնում գտնվող Գրանադա հրապարակում»,-հայտարարել է իրավապահ մարմիններում հեռուստաալիքի աղբյուրը:

Նշվում է, որ երկրորդ պայթյունը տեղի է ունեցել Ալ-Բասբա հրապարակում: Այս պահին դեպքի վայրը շրջափակել են ոստիկանները: Դեռեւս որեւէ ահաբեկչական խմբավորում իր վրա չի վերցրել տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը:

Նույն շարքից