ՀՀ նախագահի նստավայրում շարունակվում են խորհրդակցությունները սահմանադրական բարեփոխումների շուրջ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ այդ գործընթացի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) ներկայացուցիչներ Հակոբ Ավետիքյանի, Արմեն Մանվելյանի, Կարեն Կակոյանի, Սուրեն Սարգսյանի, Վարազդատ Ավոյանի և Սեյրան Ղարիբյանի հետ: