Հասարակություն գլխավոր 

Սեյրան Սարոյանը՝ Տիգրան Խաչատրյանի մասին. Էնքան բզբզեցիք, մինչեւ բռնին տարան

«Էնքան բզբզեցիք, մինչեւ բռնին տարան, փակին»,- Աժ ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը համոզված է, որ իր սանիկը՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, անմեղ է եւ դատարանն էլ դա կապացուցի:

Գործով տուժող Հարություն Զաքարյանը հայտարարել է, որ հենց Տիգրանն է իր աչքի վնասվածքը հասցրելՏիգրան Խաչատրյանը պնդում է, որ ներկա է եղել վեճին, սակայն որեւէ մեկին վնասվածք չի հասցրել, ինքը միայն փորձել է բաժանել վիճողներին։ Հուլիսի 27-ին Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նույն շարքից