Հայաստանի տարածքում սեպտեմբերի 18-ին հարավ-արեւելյան շրջաններում երեկոյան ժամերին եւ գիշերը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ արեւելյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 18-ին կնվազի 2-3, արեւելյան շրջաններում‵ 4-6 աստիճանով:
Երեւանում սեպտեմբերի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +28+30։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +17+22,
Կոտայքում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +17+22,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +17+22,
Լոռիում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +14+18,
Տավուշում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +17+22,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +17+22,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +26+29,
Արարատում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +27+30,
Արմավիրում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +27+30,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +17+22,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +27+30,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +18+23,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +14+18,
Արցախում՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +16+19: