Սեպտեմբերի 18-ին Ազգային ժողովը կանցկացնի արտահերթ նստաշրջան, որը կմեկնարկի ժամը 11.00-ից, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, տեղեկացնելով, որ համապատասխան թվով ստորագրությունները հավաքվել են:
Տեղեկացնենք, որ արտահերթ նիստում քննարկվելու է սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Արտահերթ նիստը կընթանա 4 նիստով:
Նշենք, որ մինչ այդ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել էր, որ արտահերթ նիստ անցկացնելու համար ստորագրահավաք է անցկացվում: