Հասարակություն Իրավական 

Ավարտվել է Պերմյակովի դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննությունը

Ավարտվել է հունվարի 12-ին Գումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննության աշխատանքները: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներից Լուսինե Սահակյանից:

Հարցին, թե երբ պատրաստ կլինի եզրակացությունը, Լուսինե Սահակյանն ասաց, որ այդ մասին տեղեկություն չունի:

«Ռուսական կողմն արդեն կատարել էր նման փորձաքննություն, մենք միջնորդություն ենք ներկայացրել, որ հայկական կողմն էլ կատարի փորձաքննությունը, որը և նշանակվել է»,-ասաց նա:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից