Հայաստան Քաղաքական Հասարակություն 

Հայաստանում թուրքական անվանումներով մնացած գյուղերը կվերանվանվեն

Հայաստանում թուրքական անվանումներով մնացած գյուղերը կվերանվանվեն։ Այս մասին համապատասխան որոշումը կայացվել է սեպտեմբերի 17-ի Կառավարության նիստում։

Թուրքական անվանումներով գյուղերից բացի, որոշում է կայացվել վերանվանել պարսկական անվանումով մեկ գյուղ։ Թուրքական անվանումներով գյուղերից են Տավուշի մարզի Թովուզ գյուղը, որը վերանվանվել է Տավուշ։ Սյունիքի մարզի Ալդարա գյուղը, որը պաշտոնապես վերանվանվել է Ալվանք, Հալաջը՝ Աճանան, Սոֆլուն՝ Նժդեհ, Վերին Գյոդաքլուն՝ Վարդավանք, Փայահանը՝ Նոր Աստղաբերդ։

Դրանց հետ մեկտեղ Նյուվադի գյուղը (պարսկերենից թարգմանաբար նոր հարթավայր) կվերանվանի Նռնաձոր։ Եվս մեկ գյուղի անվանում՝ Շուռնուխ, կմնա նույնը։

Նույն շարքից