Քաղաքական Միջազգային Հասարակություն 

ԵԱՀԿ-ն դատապարտում է լրագրողների նկատմամբ Ուկրաինայի սահմանած պատժամիջոցները

Ինչպես փոխանցում է «BBC»-ն, ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը` անդրադառնալով Ուկրաինայի կառավարության կողմից ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին, որոնք վերաբերում են նաև լրագրողներին, ասել է որ սահմանված պատժամիջոցները լուրջ վտանգ են ներկայացնում լրագրողների` տեղեկատվություն հավաքելու ազատության իրավունքի համար:

«Իհարկե, ճիշտ է կառավարության օրինական իրավունքը` պայքարելու ահաբեկչության դեմ և պաշտպանելու իր ազգային անվտանգությունն ու քաղաքացիներին, սակայն ավելի լայն սահմանափակումներ գործադրելը ազգային անվտանգության ապահովման միջոց չէ»,- ասել է Դունյա Միյատովիչը:

Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում տեղ գտած ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ցանկը տարածվում են տարբեր երկրներ ներկայացնող շուրջ 34 լրագրողների և բլոգերների ու նրանց ընտանիքների վրա:

Նույն շարքից