Քաղաքական Միջազգային 

Սերգեյ Լավրովը Սոչիում հանդիպել է իր թուրք գործընկերոջ հետ

Ինչպես հայտնում է RIA Novosti-ն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սոչիում հանդիպել է իր թուրք գործընկեր Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։

Պաշտոնական հանդիպման ժամանակ երկու երկրների արտգործնախարարները քննարկելու են Սիրիայում տիրող իրավիճակը, Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

Ինչպես նախապես պլանավորված էր, կողմերը քննարկել են նաև փախստականների հետ կապված իրավիճակը։

Հանդիպման ժամանակ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ցանկանում են Մերձավոր Արևելքը տեսնել կայուն ու ժողովրդավարական՝ անկախ նրանից, որ մոտեցումների հարցում տարաձայնությունները դեռևս պահպանվում են։

Նույն շարքից