Ադրբեջանական APA գործակալությունը հաղորդում է, որ «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրել:
Վերջինս հայտարարել է, թե Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից ճնշումների է ենթարկվել իր գլխավորած նախաձեռնության գործունեության պատճառով:
Վահան Մարտիրոսյանը Ադրբեջան փախուստը պատճառաբանել է իր ընտանիքին սպառնացող վտանգով:
Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը հայտնի է նրանով, որ կոչ էր անում չվճարել «ՀայՌուսգազարդ» ընկերությանը սպառած գազի դիմաց, քանի որ ըստ նրա, Հայաստանի բնակչությանը մատակարվող գազը վատորակ էր: