Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել Ֆիզկուլտուրնիկի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:
Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Երկրի ղեկավարը նշել է, որ ֆիզիկական կուլտուրայի զարգացումը հանդիսանում է երկրի առաջընթացի կարևոր ուղղություններից մեկը, և այդ ոլորտին վերաբերող հարցերը մշտապես կլինեն պետության ուշադրության կենտրոնում: