Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հավատարմագրերի պատճենն այսօր հանձնել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
ԱԳՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությւան հաղորդմամբ, նախարար Նալբանդյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթելվերջինիս` հույս հայտնելով, որ ԵՄ պատվիրակության ղեկավարն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Եվրոպական միության միջև հաստատված բազմաոլորտ փոխգործակցության խորացմանը և ընդլայնմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` Պյոտր Սվիտալսկին նշել է, որ ինքը Հայաստան է ժամանել ամենաջերմ զգացմունքներով և դրական օրակարգով, ու վստահեցրել, որ կանի առավելագույնը գործընկերության առավել ամրապնդման համար։
Հանդիպմանը քննարկվեցին ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի՝ Հայաստան կատարած այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Զրուցակիցները հույս են հայտնել , որ առաջիկայում կմեկնարկեն Հայաստանի և ԵՄ միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները, ինչը նոր թափ կհաղորդի հարաբերություններին: