ru.tsn.ua-ի փոխանցմամբ` «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ղեկավար Ալեքսեյ Նավալնին իր բլոգում փորձել է պարզել, թե ինչ պայմաններում են ապրում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ու նրա կինը՝ Տատյանա Նավկան:
Նավալնին նշում է, որ ինքը կարողացել է պարզել, որ Տատյանա Նավկային է պատկանում Ռուբլյովկայում կառուցված էլիտար առանձնատուն, որը գնվել է հարսանիքից առաջ՝ 2015թ. հունվարին: Վերջինս գրում է, որ Պեսկովը գնել է այն իր հարսնացուի անունով:
Նշվում է, որ միայն հողը Պեսկովին ու Նավկային արժեցել է 5,6 մլն դոլար, առանձնատունը հետը՝ 7 մլն դոլար (մոտավորապես 470 մլն ռուբլի):
