Հասարակություն 

«Քանաքեռցի Տույի» դատական նիստը հետաձգվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց այսօր հանցագործ աշխարհում «Քանաքեռցի Տույի»՝ Արթուր Ղազարյանի դատական նիստը:

Արթուր Ղազարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը դատական նիստին ներկա չէր, քանի որ Գյումրիում մասնակցում էր Ավետիսյանների ընտանիքին սպանելու գործով դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննությանը, ամբաստանյալը չցանկացավ առանց փաստաբանի շարունակել նիստը:

Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին:

Նույն շարքից