Հայաստան Քաղաքական 

Երբ փաստարկներ եք ներկայացնում, մի քիչ ավելի գրագետ եղեք. Շարմազանով

Այսօր Ազգային ժողովում Սահամանդրության բարեփոխումների նախագծի քննարկման ժամանակ դիմելով խորհրդարանական ընդդիմությանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հորդորեց փաստարկներ ներկայացնելիս, մի քիչ ավելի գրագետ լինել:

«Նախագահական ընտրություններին, ՏԻՄ ընտրություններ են լինում չեք մասնակցում, բայց գալիս եք այստեղ գնահատականներ եք հնչեցնում: Հալվա ասելով բերանը չի քաղցրանում: Չի կարելի այդպես», -հայտարարեց Շարմազանովը:

ԱԺ փոխխոսնակը նորմալ համարեց այն, որ Սահմանադրական բարեփոխումների փաթեթին դեմ արտահայտվողներ կան և հավելեց, որ հիմա քննարկվում է ոչ թե իշխանափոխության հարց, այլ Սահմանադրական բարեփոխումների հարց:

Նույն շարքից