Ազգային ժողովում Սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ Էդուարդ Շարմազանովին զայրացրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի ելույթը: Արտահերթ ելույթում փոխխոսնակը հորդորեց՝ հարգանքով խոսել քաղաքական մեծամասնության հետ:
«Չի կարելի այդ բառապաշարով խոսել, մենք գործընկերներ ենք: Հարգեք մեր կարծիքը»,- վրդովվեց Շարմազանովը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն իր ելույթում հայտարարեց՝ Հայաստանը չի գտնվում այն վիճակում, որ պետք է կառավարման մոդելի փոփոխության գնալ:
«Անկանխատեսելի ցնցումներ են սպասվում Հայաստանում: Հայաստանը կարիք ունի ուժեղ իշխանության, քանի որ գտնվում է պատերազմից հինգ պակաս իրավիճակում, գտնվում է տնտեսական, քաղաքական այնպիսի համակարգում, որտեղ բոլորը կիսանախագահական են»:
Տեղի ունեցող գործընթացը ՀԱԿ պատգամավորը որակեց «քաղաքական քյլագյոզություն»: