Հասարակություն 

Հարավային Սուդանում ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 100 մարդ

Հարավային Սուդանում նավթատար մեքենայի պայթյունի զոհ է դարձել ավելի քան 100 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Եվս մոտ 50-ը լուրջ վնասվածքներ են ստացել։

«Մենք չունենք բժշկական սարքավորումներ, և այդ մարդիկ կարող են չապրել, քանի որ չունենք միջոցներ լուրջ այրվածքներով մարդկանց բուժման համար»,- հայտնել է տեղի իշխանությունների ներկայացուցիչը։

Նավթատարը դուրս էր եկել ճանապարհից, որից հետո մարդիկ փորձել են կանգնեցնել նավթի արտահոսքը։ Պայթյունը տեղի է ունեցել հենց այդ պահին։

Նույն շարքից