Քաղաքական Միջազգային գլխավոր 

Ռուսաստանը առավելագույն ջանքերը կգործադրի ղարաբաղյան հակամարտոթյան հանգուցալուծման համար. Մարիա Զախարովա

Մոսկվան ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի պատասխանատու մասնակից է եւ ելնում է այն հանգամանքից, որ անելու է անհրաժեշտ ամեն ինչ՝ խնդրի հանգուցալուծումը հնարավորինս մոտեցնելու համար:

Այս մասին սեպտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակում կայացած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք Մոսկվայում որեւէ առաջընթաց ակնկալում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում:

Ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա փուլին, Զախարովան նշել է. «Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները գնահատում ենք որպես դինամիկ զարգացող: Ադրբեջանը Ռուսաստանի գործընկերն է ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական եւ այլ ոլորտներում: Մեր երկրների միջեւ ակտիվ երկխոսություն է ծավալվում բոլոր մակարդակներում: Հույս ունենք, որ մեր հարաբերությունների ինտենսիվությունը կպահպանվի եւ կզարգանա»:

Նույն շարքից