Հայաստան Քաղաքական 

Ռուբեն Հակոբյանը դուրս եկավ «Ժառանգություն» կուսակցությունից

«Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ նույն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը դադարեցնում է անդամակցությանը կուսակցությանը և վայր է դնում խմբակցության ղեկավարի լիազորությունները:

Facebook սոցիալական ցանցում պատգամավոր արել է հետևյալ գրառումը.

«Վերջին շրջանում իմ և Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները թե՛ արտաքին, թե՛ ներքին և թե ներկուսակցական կազմակերպական հարցերում սկզբունքորեն տարբերվում են, ինչն անարդյունավետ է դարձնում մեր համատեղ թիմային աշխատանքը։ Մեծ հարգանք ունեմ Րաֆֆիի անձի նկատմամբ և չեմ ցանկանում, որ մեր քաղաքական տարաձայնությունները բացասաբար անդրադառնան «Ժառանգության» և, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական ծրագրերի իրականացմանը:

Դադարեցնում եմ անդամակցությունս «Ժառանգություն» կուսակցությանը, ինչպես նաև վայր դնում խմբակցության ղեկավարի լիազորությունները։ Շորհակալություն եմ հայտնում «Ժառանգության» բոլոր անդամներին՝ վերջին տարիների մեր համատեղ գործունեության համար»:

Նույն շարքից