Բարի օր Գիտություն Հասարակություն 

Այսօր Հայաստանում նշում են աստղագիտության օրը

analitik.am

2009 թվականի հունվարի 8-ին Հայաստանի կառավարության նիստում որոշում է ընդունվել սեպտեմբերի 18-ն Աստղագիտության օր հայտարարելու մասին: Ամսաթիվը պատահական չի ընտրվել: 1908 թվականի սեպտեմբերի 18-ին Թիֆլիսում ծնվել է հայ գիտնական, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիր, Հայաստանի Ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը:

Հավելենք նաև, որ բացի բազմաթիվ մրցանակներից մեծ գիտնական Վիկտոր Համբարձումյանի անունով մոլորակ է կոչվել, ինչպես նաև Հայաստանի Բյուրականի աստղադիտարանը, որի հիմնադիրը հենց մեծ ակադեմիկոսն է:

Նույն շարքից