Քաղաքական Միջազգային գլխավոր 

Թբիլիսիի նախկին քաղաքապետն ազատ է արձակվել

Ինչպես փոխանցում է ռուսական Интерфакс-ը, Թբիլիսիի քաղաքային դատարանը երեկ երեկոյան ազատ է արձակել նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային:

Նախկին քաղաքապետի ազատ արձակումը կապված է Վրաստանի Սահմանադրական դատարանի՝ նախօրեին կայացրած որոշման հետ։

Ըստ Սահմանադրական դատարանի՝ Քրեական դատավարության օրենսգրքի այն նորմը, որը թույլ է տալիս նախնական կալանքի տակ գտնվել ավելի քան 9 ամիս, հակասահմանադրական է։ Ուգուլավան, ով հայց էր ներկայացրել Սահմանադրական դատարան, նախնական կալանքի տակ է գտնվել 14 ամիս։

Նշենք, որ Սահմանադրական դատարանի որոշման անհապաղ կատարման անհրաժեշտության մասին հայտնել էր նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։

Ուգուլավան ձերբակալվել էր 2014թ. հուլիսի 2-ին՝ Թբիլիսիի օդանավակայանում, Կիև մեկնելուց առաջ։ Նրա դեմ հարուցվել է մի քանի քրեական գործ՝ ապօրինի եկամուտների, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և անկարգությունների կազմակերպման վերաբերյալ։

Նույն շարքից