Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, Ադրբեջանցի լրագրող Շիրին Աբասովը, որին երեկ որոնում էին որպես անհետացած, պարզվում է՝ 30-օրյա ժամկետով կալանավորվել է՝ ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու մեղադրանքով։
Այս մասին հաղորդել է փաստաբան Էլչին Սադըգովը, որին այդպես էլ թույլ չեն տվել տեսնել ձերբակալված լրագրողին։
Meydan TV-ի աշխատակից Աբասովը պահվում է Ադրբեջանի ՆԳՆ-ի կազմակերպված հանցավորության դեմ վարչությունում:
Նշենք, որ լրագրողը գնացել էր համալսարան և այդպես էլ չէր վերադարձել: