Հասարակություն 

Անհայտ կորած 27-ամյա աղջիկը հայտնաբերվել է Երևանի Աճեմյան փողոցի տներից մեկում

Սեպտեմբերի 12-ին հաղորդվել էր 1988 թ. ծնված Գայանե Առուստամյանի անհայտ կորելու մասին. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 19:10-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Գ. Առուստամյանը Երևանի Աճեմյան փողոցի տներից մեկից հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Էրեբունու բաժին:

Նույն շարքից