Մշակույթ Հասարակություն 

Թանգարաններում ցուցանմուշների թիվն ավելացել է, այցելուներինը՝ պակասել

2014թ-ի դրությամբ ՀՀ-ում գործող բոլոր 105 թանգարաններում հաշվառվել է 2 մլն 907 հազ. 500 ցուցանմուշ, որոնցից կեսից ավելին՝ 1 մլն 594 հազ. 417-ը փաստաթղթեր են: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած վերջին ցուցանիշներից:

Նշենք, որ 2013թ-ի համեմատ ավելացել են թե թանգարանների թիվը՝1-ով, թե ցուցանմուշների՝ 40 հազ. 334-ով:

Հայկական թանգարաններում բազմաթիվ են նաև լուսանկարները, դրանք կազմում են բոլոր ցուցանմուշներից 487 հազ. 955-ը, երրորդ տեղում են հնագիտական առարկաները՝ 283 հազ. 720, չորրորդ տեղում՝ դրամագիտական  առարկաններն են՝ 191 հազ. 428 նմուշ:

2014թ-ին թանգարաններում ցուցադրվել է բոլոր նմուշներից միայն 164 հազ. 831-ը: Ընդհանուր առմամբ գիտական մշակման ենթարկվել են 635 հազ. 726 նմուշ, իսկ վերականգնման ենթակա են շուրջ 66 հազ. 160-ը:

ՀՀ բոլոր թանգարաններ այցելուների թիվը 2014թ-ին կազմել է 2 մլն 91 հազ. 407, ինչը նախորդ տարվա համեմատ պակասել է  35 հազ. 956-ով:

Նույն շարքից