Սպորտ Հասարակություն Ֆեյսբուք 

Լիլիթ Մկրտչյանը Վրոցլավում առաջին հաղթանակը տոնեց

Սեպտեմբերի 16-ին լեհական Վրոցլավ քաղաքում մեկնարկել է երկրի 9-ակի չեմպիոնուհի, 2006թ-ին 75տարեկանում վախճանված Քրիստինա Հոլուժ- Ռաձիկովսկայի կանանց շախմատի հոբելյանական ` 5-րդ միջազգային հուշամրցաշարը: 12հազար լեհական զլոտի (1 զլոտին հավասար է 127,68 դրամի) մրցանակային հինադրամով այս ստուգատեսին մասնակցում են 5 երկրի10եշախմատիստուհիներ,որոնք բոլորն էլ կրում են կանանց գրոսմայստերի կոչում , բացի այդ նրանցից 4-ը ունեն նաև տղամարդկանց միջազգային վարպետի, իսկ լեհուհի Մոնիկա Սոչկոն նաև տղամարդկանց գրոսմայստերի կոչում: Հուշամրցաշարի էլո ֆավորտը ռուաստանցի Օլգա Գրիյանն (2483),որին հետևում է՝Մոնիկա Սոչկոն (2456):
Հուշամրցաշարին արդեն 3-րդ անգամ հրավիրվել և մասնկցում է նաև Հայաստանի կանանց ուժեղագույն գրոսմայստերից մեկը , տղամարդկանց միջազգային վարպետի կոչում կրող Լիլիթ Մկրտչյանը: Նա 10 մասնակիցների մեջ ունի 3-րդ անհատական վարկանիշը(2440) և հաղթողի գլխավոր հավակնորդների մեկն է համարվում:
Արդեն հայտնել ենք նաև, որ մեր առաջատար շախմատիստուհին նախօրեին մեկնարկային տուրում սևերով շատ արագ ,արդեն 15-րդ քայլում գրոսմայստերական ոչ-ոքի էր խաղացել լեհուհի Յոաննա Մայդան-Գաժևսկայի հետ: Երեկ 2-րդ տուրում Լիլիթը մարտականորեն էր տրամադրված ու սպիտակներով շատ վստահ անցկացրեց հուշամրցաշարի էլո ֆավորիտ Օլգա Գիրայի հետ հանդիպումն ու 48-րդ քայլում մրցակցին ստիպեց անձնատուր լինել:Սա ստուգատեսում Մկրտչյանի տոնած առաջին հաղթանակն էր ,որն էլ նրան թույլ տվեց տեղ զբաղեցնել արդեն մրցաշարի առաջատարների խմբում:
2-րդ տուրի մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները՝ տուրում հանդիպելու են նաև հետևյալ զույգերը՝
Կաշլինսկայա-Գապոնենկո՝1:0, Սոչկո –Զավադսկա՝ 0,5:0,5, Շեպկովսկա-Հորովսկա- Մայդան-Գաժևսկա՝0,5:0,5, Ֆոյշոր –Բուլմագա՝0,5:0,5:
2տուրի հետո 100տոկոսանոց արդյունքով՝ 2 միավորով միանձնյա առաջատարը Կաշլինսկայայան է: Մկրտչյանն իր ակտիվում 1,5 միավոր է գրանցել ու այժմ Բուլմագայի և Զավադսկայի հետ բաժանում է 2-4-րդ տեղերը:
Այսօր Լեհաստանի ժամանակով ժամը 16-ին սկսվող 3-րդ տուրում Լիլիթը սևերով ուժերն է չափելու Յոլանտա Զավադսկայի հետ: Այս տուրում հանդիպելու են նաև հետևյալ զույգերը՝
Բուլմագա- Կաշլինսկայա, Մայդան-Գաժևսկա- Ֆոյշոր,Գիրյա- Շեպկովսկա-Հորովսկա, Գապոնենկո- Սոչկո:
Պարտիաների ընթացքին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել հետևյալ հղումով:

Հուշամրցաշարի 1-5-րդ տուրերի հանդիպումները կկայանան Վրոցլավի շախմատի ակումբում ,իսկ 6-9-րդ տուրերը՝ քաղաքի կենտրոնում գտնվող B &B հյուրանոցում: Հուշամրցաշարում մրցանակային են 1-5-րդ տեղերը: Ստուգատեսի հաղթողին բաժին կհասնի ՝ 4հազար, 2-րդ տեղը գրավողին ՝ 3հազար , 3-րդին՝ 2հազար, 4-րդին՝1500, իսկ 5-րդին էլ ՝ 1000զլոտի պարգևավճար: Բացի այդ նախատեսված է նաև լավագույն պարտիայի համար սահմանված հատուկ մրցանակ ՝ 500զլոտի պարգևավճար:
Շրջանաձև մրցակարգով ընթացող հուշամրցաշարում հանգստյան օր նախատեսված չէ:Հաղթողը հայտնի կդառնա սեպտեմբերի 24-ին՝ 9-րդ տուրի ավարտից հետո:

Նույն շարքից