Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին բարկացրեց լրագրողի այն հարցը, թե «Ներազգային» ազատագրական շարժման անդամ Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրելը դավաճանություն է, թե ոչ:
«Արա գնա գործիդ, դավաճանը դու ես: Այ աղջիկ ջան, ապարատդ պահի, նոր խոսա»,- բարկացած տոնով Ա1+-ի լրագրողին ասաց գեներալը:
Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների Վահան Մարտիրոսյանը անցել է ադրբեջանական սահմանը և քաղաքական ապաստան խնդրել: