Քաղաքական Միջազգային 

Ամերիկան պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Սիրիայում ռազմական օպերացիաները

Ինչպես փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը, ԱՄՆ-ը պատրաստ է  Մոսկվայի հետ քննարկել Սիրիայում ռազմական օպերացիաները:

_ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան բաց է Սիրիայում օպերացիաների ու ԴԱԻՇ-ի դեմ պայքարի մասին «տակտիկական-գործնական քննարկումների» համար,-հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը:

Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ միջազգային մամուլը սկսեց գրել այն մասին, որ Ռուսաստանը Սիրիա է ուղարկում զորք ու ծանր զինատեսակներ, հայտնում է :

Նշենք, որ մի շարք արևմտյան քաղաքական գործիչներ մտավախություն ունեն, որ ՌԴ-ի մատակարարած զենքն օգտագործվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իշխանության ղեկին պահելու նպատակով, սակայն Մոսկվան հայտարարում է, որ մատակարարումներն իրականացվում են գործող պայմանավորվածությունների շրջանակում:

Նույն շարքից