Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց թե տեղյակ էլ չէ, թե ովքեր են ՀԷՑ-ի գնորդները, քանի որ դա իր լիազորությունների շրջանակում չէ:
«Այնպիսի բաներ եք ասում, որից ես տեղյակ չեմ, երբ որ կներկայացնեն մանրամասները՝ առաջիններից մեկը ես կիմանամ, երկրորդն էլ դուք»,- ասաց նա:
«Սպասեք մինչև Կառավարությունը կպարզաբանի»,- հորդորեց ԱԺ նախագահը: