Գյուղատնտեսություն Հասարակություն Տնտեսություն 

Եթե վաղն էլ մենք պատասխան չստացանք, գնալու ենք Թուրքիա՝ այնտեղ երևի ավելի լավ կլինի

analitik.am

Այսօր Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչները վաղ առավոտյան դուրս են եկել փողոց և փակել միջպետական ճանապարհը: Գյուղացիները պահանջում են պայմաններ ստեղծել խաղողի մթերման համար: Նրանք բողոքում են, որ իրենց խաղողը հրաժարվում են մթերել:

«5000 տոննա խաղող ունեմ, բայց այն ոչ-ոք չի ընդունում, փոխարենը պատգամավորների խաղողներն են ընդունում: Մենք սպասում ենք, իսկ նրանց շարասյունն անհերթ գալիս է և մտնում, որովհետև տենդերն օլիգարխներն են շահել»,-նշեց գյուղացիներից մեկը:

Բնակիչներից մեկն էլ ասաց, որ եթե պետությունը հրաժարվում է մթերել իրենց բերքը, ապա թող թույլատրի Վրաստանին գյուղացիներից գնել և մթերել բերքը:

Բանակցությունների արդյունքում, գյուղապետին հաջողվեց հորդորել գյուղացիներին բացել ճանապարհը: Նրանք հեռացան, բայց պայմանով, որ իրենց հարցին լուծում կտրվի:

«Մենք հիմա այստեղից հեռանում ենք մեր մարզպետի խաթեր: Մենք նրան վստահում ենք, բայց, եթե վաղն էլ մեր պատասխանը չստացանք, գնալու ենք Թուրքիա, այնտեղ երևի ավելի լավ կլինի»,-ասաց գյուղացիներից մեկը:

Նույն շարքից