Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում 38-ամյա երկվորյակ եղբայրներն ինքնասպանություն գործելու նպատակով ցանկացել են ինքնահրկիզվել:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Ըստ ոստիկանության տվյալների՝ ահազանգը ստացվել է սեպտեմբերի 17-ին, ժամը 14:40-ին։
Եղբայրներից մեկը հայտարարել է, որ ընտանիքում վիճաբանություն է եղել, ինքն ու եղբայրը բենզին են լցրել իրենց վրա եւ պատրաստվում են ինքնահրկիզվել:
Երկվորյակ եղբայրների ինքնասպանություն կատարելու փորձով կատարվում է հետաքննություն: