Նոր սահմանադրությամբ ընդդիմության լիազորություններն ավելանում են: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստին հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
«Այս փոփոխությունների նախագիծը հենց նրա մասին է որ այլեւս մեկ կուսակցություն չի կարողանա միանձնյա կառավարել երկիրը: Մենք առաջարկում ենք ընդդիմության դերի բարձրացում, ըստ էության, իշխանության փոփոխություն սահմանադրական ճանապարհով»:
Պատգամավորը դիմելով Նիկոլ Փաշինյանին ասաց.
«Նիկոլ ջան, սիրում ես պոկեր խաղալ, գնա խաղա, բայց քաղաքականությամբ մի խաղա, չի ստացվում, բոլոր թելերը երեւում են: Հասկանում եմ պաթոսդ, ջահել ես, ուզում ես ճամփա անցնել, հավակնություններ ու հաշիվներ ունես, բայց չափիդ մեջ մնա ու քո արշինով մյուսներին մի չափի»,- ասաց Մարգարիտ Եսայանը: