ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին եվրոպական շրջագայության ընթացքում կքննարկի սիրիական թեման և փախստականների հետ կապված իրավիճակը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Պետդեպին:
Քերին ուրբաթ և հանգստյան օրերին Լոնդոնում կհանդիպի Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Համոնդի և ԱՄԷ-ի ԱԳՆ ղեկավար Աբդուլլա բին Զայեդ ալ Նահայանի հետ:
Այնուհետև Քերին Բեռլինում փախստականների խնդիրը կքննարկի Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: