Քաղաքական Միջազգային 

ԵԽԽՎ պատվիրակությունը Ադրբեջան կմեկնի

Սեպտեմբերի 21-ին 2-օրյա այցով Ադրբեջան կմեկնի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, որը պետք է գնահատական տա այդ երկրի ընտրական օրենսդրությանը և նոյեմբերի 1-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

ԵԽԽՎ պատվիրակությունը հանդիպելու է Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի, խորհրդարանական խմբերի և կուսակցությունների, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Այցի ավարտին եվրոպացի ներկայացուցիչները գրավոր հայտարարություն կանեն:

Նույն շարքից