Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պլանավորում է երկկողմ հանդիպումներ անցկացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ:
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ առաջնորդները Մոսկվա կժամանեն սեպտեմբերի 23-ին։
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը հայտարարել է. «Թուրքիայի նախագահն իսկապես ներկա է լինելու Մոսկվայում մզկիթի բացման արարողակարգին, և այդ կապակցությամբ տեղի է ունենալու նաև նրա հանդիպումը նախագահ Պուտինի հետ»։