Հայաստան Քաղաքական Հասարակություն Պատահարներ 

Միջադեպ ռեստորանում՝ Սեյրան Սարոյանի որդու մասնակցությամբ. Yerkir.am

Yerkir.am-ի տեղեկություններով՝ նախօրեի գիշերը ՀՀ ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի որդու մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել Ծաղկաձորում:

Ծաղկաձորի «Հացատուն» ռեստորանային համալիրում պատգամավորը որդու հետ խնջույքի է մասնակցել, որի ժամանակ գեներալի որդին ատրճանակը ձեռքին սկսել է պարել, ընթացքում էլ կրակոցներ է արձակել:

Yerkir.am-ի տեղեկություններով՝  կատարվածի մասին տեղեկացել են իրավապահները և նույն օրը քրեական գործ են հարուցել` ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու հատկանիշներով: Մեր տեղեկություններով՝ Ս. Սարոյանի որդին դեպքից հետո ձերբակալվել է, սակայն հրաժարվել է ցուցմունք տալ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարը՝  Photolure-ի

Նույն շարքից