ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 19-ին ուժի մեջ կմտնի Եվրասիական տնտեսական միության որոշումը, որով պարզեցվում են միության տարածքում անդամ երկրների քաղաքացի վարորդների ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր ներկայությանն առնչվող կարգերը:
Եթե նախկինում տրանսպորտային միջոցների ԵՏՄ անդամ երկրների տարածքում գտնվելու ժամկետը հաստատվում էր մինչև 3 ամիս` որևէ մաքսային մարմնի կողմից, ապա հիմա այս երեքամսյա ժամկետը հանվում է և տարբեր դեպքերի ու խմբերի համար սահմանվում են մինչև 6 ամսյա ու մեկ տարվա ժամկետներ:
Նշվում է նաև, որ ժամկետներն անցնելու պարագայում ավտոտրանսպորտային միջոցները կարող են ԵՏՄ տարածքից դուրս բերվել առանց մաքսատուրքերի: