Մահացու հիվանդությամբ տառապող չինացի գրող Դու Հինը որոշել է սառեցնել իր ուղեղը` այն հեղուկ ազոտի մեջ տեղադրելով: Կինը հույս է հայտնել, որ 50 տարի անց գիտնականներին կհաջողվի վերակենդանացնել այն մարդկանց, որոնք կրիոսառեցման են ենթարկվել:
Vesti.ru-ի հաղորդմամբ` պրոցեդուրան կնոջ համար 120 հազար դոլար է արժեցել:
Գրողի երեխաները ստիպված են եղել վաճառել նրա բնակարանը, որպեսզի կկարողանան իրականացնել իրենց մոր վերջին կամքը: Դու Հոնն առաջին մարդն է Չինաստանում, ով նման քայլի է դիմել:
Գլուխը մարմնից առանձնացնելը և այն հեղուկ ազոտի մեջ պահպանելը անօրինական չի համարվում, եթե հիվանդը կամ նրա հարազատները ստորագրել են համապատասխան փաստաթղթերը: