Հասարակություն 

Անկախության տոնի առթիվ ոստիկանության մի խումբ ծառայողներ խրախուսանքի են արժանացել

Բարեփոխումների արդյունքում արդեն իսկ որակական տեղաշարժ է կատարվել ոստիկանության Երևան քաղաքի ու ենթակա ստորաբաժանումների գործունեության մեջ, նշել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության ղեկավարության և անձնակազմի հետ հանդիպման ժամանակ:

Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է նաև ոստիկանության ծառայողների պատրաստականության ամենօրյա բարձրացման, մասնագիտական ունակությունների կատարելագործման ու աշխատաոճի արդիականացման անհրաժեշտությունը, ինչը ոստիկանության մարդակենտրոն գործունեության հաջողության գրավականն է: Հաղորդում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության մի խումբ ծառայողներ՝ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու, օրինականության ամրապնդման, հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի ապահովման և մարտական պատրաստականության գործում բարձր ցուցանիշներ ապահովելու համար, ինչպես և ի նշանավորումն ՀՀ Անկախության տոնի քսանչորսերորդ տարեդարձի, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով արժանացան խրախուսանքների:

Նույն շարքից