Հայաստան Քաղաքական 

Այ աղջիկ ջան, ո՞ւմ անունից ես ելույթ ունենում. Վահրամ Բաղդասարյանը՝ Փոստանջյանին

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում դիմելով «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին, իր ելույթում ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց.

«Շատ հետաքրքիր էր մեր խմբակցություններից մեկը, որտեղ հինգ անդամներից 4-ը կամ կողմ են, կամ դեմ չեն, բայց նրանցից մեկը ելույթ է ունենում խմբակցության անունից: Ուզում եմ ասեմ՝ այ աղջիկ ջան, ո՞ւմ անունից ես ելույթ ունենում, ինչի՞ ես էդպես ոգևորվել, այնտեղ նստած են անհատականություններ»:

Բաղդասարյանի խոսքով, այս կառավարման համակարգին կատեգորիկ դեմ լինելու համար առնվազն պետք է «անձնական պատճառներ ունենալ»:

«Մարդը ինչքան անամոթ պետք է լինի, որ այս ամբիոնից հայտարարի, որ Սահմանադրական բարեփոխումների զեկույցը տապալվեց», -հայտարարեց Բաղդասարյանը:

Նույն շարքից