Հասարակություն 

Թուրքիայում հետաքննություն է սկսվել լրագրող Հասան Ջեմալի նկատմամբ

Թուրքիայում հետաքննություն է սկսվել լրագրող Հասան Ջեմալի նկատմամբ, ով տխրահռչակ Ջեմալ փաշայի թոռն է։ Պատճառը Հասան Ջեմալի «Թափվող արյան թիվ մեկ պատասխանատուն պալատի սուլթանն է, վերջակետ» հոդվածն է։

Թուրքական Hürriyet‎ թերթի փոխանցմամբ՝ այդ հոդվածում, որը T24 կայքում հրապարակվել է օգոստոսի 12-ին, Հասան Ջեմալն անդրադարձել է Թուրքիայում վերսկսված զինված բախումներին ու արյունահեղությանը՝ նշելով, որ այդ ամենի համար պատասխանատուների գլխավերևում կանգնած է նախագահ Ռեջեփ Էրդողանը և ոչ թե մեկ ուրիշը։

Հիշեցնենք, որ Հասան Ջեմալը 2012 թվականին հրատարակել է «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը։

Նույն շարքից